00:00:00

Ռմբապաստարանների շուրջ մի քանի շաբաթ առաջվա խուճապ-հիստերիան հիշո՞ւմ եք. Վրթանեսյան

21:15, 22 հոկտեմբեր 2022 Բլոգ

44-օրյա պատերազմի ժամանակ շենքերի մուտքերում սիրուն թղթեր էին փակցնում, թե օդային տագնապի ազդանշանը լսեք, անհապաղ գնացեք մոտակա ապաստարան։ Ուղղակի որևէ տեղ չեմ տեսել, որ կոնկրետ նշած լինի, թե այդ «մոտակա ապաստարանները» որտեղ են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

«Ռմբապաստարանների շուրջ մի քանի շաբաթ առաջվա խուճապ-հիստերիան հիշո՞ւմ եք։

Հիմա հարց. այս 1+ ամսում ձեզ որևէ պաշտոնական աղբյուրից որևէ մեկը իրազեկե՞լ է, թե օդային տագնապի դեպքում ինչ պաշտպանված տեղում կարող եք պատսպարվել։

Օրինակ՝ պատկերացրեք, որ հենց այս տողերը կարդում եք, օդային տագնապի սիրենա եք լսում, գիտե՞ք, թե շենքից դուրս եկաք, ուր եք գնալու։
44-օրյա պատերազմի ժամանակ շենքերի մուտքերում սիրուն թղթեր էին փակցնում, թե օդային տագնապի ազդանշանը լսեք, անհապաղ գնացեք մոտակա ապաստարան։ Ուղղակի որևէ տեղ չեմ տեսել, որ կոնկրետ նշած լինի, թե այդ «մոտակա ապաստարանները» որտեղ են։

Օրինակ՝ ես միայն մեկ մարդ գիտեմ, որ իր նախաձեռնությամբ իր հիմնարկում ռմբապաստարան է պատրաստել։ Կրկնում եմ. իմացածս ՄԻԱԿ դեպքն է ու պետության հետ որևէ կապ չունի, անձնական նախաձեռնություն է։

Իհարկե, գուցե մեր շուրջը ռմբապաստարանների համատարած շինարարություն ու վերականգնում է ընթանում, ուղղակի ես տեղյակ չեմ։ Գուցե միայն ինձնի՞ց են թաքուն պահում։

Հ.Գ. Նոր նայում էի, թե Նիկոլը ոնց է խրոխտ թվարկում, թե որ գյուղում քանի սանտիմետր բորդյուր են փոխել...»,- գրել է Վրթանեսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր