00:00:00

Մարդը կենդանուց տարբերվում է հիշողությամբ. մարդ մնացեք.Արթուր Ղազինյան

12:10, 22 հոկտեմբեր 2022 Բլոգ

Ողբերգական ավարտ ունեցած մանկապղծությունը «անավարտ սիրո պատմության» վերածող տեխնոլոգիաները մեզ ստիպում են ապրել 24 ժամյա ռեժիմում: Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը.

«Երկու օր առաջ բոլորս քննարկում էինք անհասկանալի մեղադրանքով կալանավորված 3 իրավաբանների հարցը, որի հետևանքով խեղվեց 2 երիտասարդ իրավաբանի մասնագիտական ճակատագիր (առաջինը վաղուց խեղված էր), երեկ՝ Իրանի ԱԳ նախարարի Սյունիքն անվտանգ պահելու խոստումը:

Իսկ վաղը հավանաբար կքննարկենք մեկ այլ իրադարձություն, որ մեզ կտրամադրեն հիշողության 24 ժամյա ռեժիմը երաշխավորող տեխնոլոգները:

Իսկ այդ ընթացքում, մեր բոլորի աչքի առջև, արդեն 2 տարի է, ինչ աճուրդի են հանել մեր հայրենիքը, իսկ սակարկությունների ընթացքում թշնամին սպանում ու գերեվարում է մեր զինվորներին՝ զավթելով մեր պետության ինքնիշխան տարածքները:

Հ.Գ. Մարդը կենդանուց տարբերվում է հիշողությամբ. մարդ մնացեք...»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր