00:00:00

Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն ուզում է դառնալ Երևանի քաղաքապետ

11:55, 20 հոկտեմբեր 2022 Բլոգ

Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը հայտարարել է Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու որոշման մասին։

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Ողջույն հարգելի´ ընկերներ, վերջին շրջանում բազմաթիվ իրադարձություններ եղան, որոնց այլևս այս հարթակում չեմ ցանկանում անդրադառնալ, դրանց մասին կխոսեմ այլ ձևաչափով: Ես, որպես` «Երևան 2805» նախաձեռնության հիմնադիր, որոշում եմ կայացրել, որպես քաղաքապետի թեկնածու մասնակցել հաջորդ տարի կայանալիք` Երևանի ավագանու ընտրություններին:

Պատրաստվում եմ հանդիպումներ և կոնսուլտացիաների շարք սկսել տարբեր ՀԿ-ների, և քաղաքական կուսակցությունների ղեկավար ամդամների հետ, ինչպես նաև` մեր երևանցի հանրային գործիչների հետ, ուժեղ և ինտելեկտուալ ավագանու թեկնածուների կազմ ձևավորելու համար: Առավել մանրամասն կխոսեմ առաջիկայում, և Ձեր դատին կներկայացնեմ բոլոր այն ծրագրերը, որոնք` ես, և ինձ պես բազմաթիվ երևանցիներ ցանկանում եմ տեսնել մեր բոլորի մայրաքաղաք Երևանում:

Հարգանքներով` Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար, #Երևան2805 նախաձեռնության հիմնադիր` Հովհաննես Շահինյան»։

Հիշեցնենք, որ  հայտարարվել է Տիգրան Ավինյանի, Նատալյա Ռոտենբերգի, Ռուբեն Հախվերդյանի, Երվանդ Թարվերդյանի՝ քաղաքապետի ընտրություններին որպես քաղաքապետի թեկնածուներ մասնակցելու մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր