00:00:00

Էրիկ Ալեքսանյանը չի կալանավորվել, որոշումը չի հրապարակվել, ապատեղեկատվություն է տարածվում. փաստաբան

14:59, 19 հոկտեմբեր 2022 Բլոգ

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը չի կալանավորվել, որոշումը չի հրապարակվել, ապատեղեկատվություն է տարածվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Զորայր Հարությունյանը։

«Նմանօրինակ ստերի տարածումը գնահատում ենք որոշ ուժերի կողմից ուղղորդված ճնշման փորձ Երեւան քաղաքի դատարանի հանդեպ»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրից բերման էին ենթարկել փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Հանրային հնչեղություն ունեցող քրեական վարույթներով պաշտպան հանդիսացող փաստաբանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից լիազորությունները չարաշահելուն օժանդակելու մեջ։ Վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունի Աջափնյակի նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որն այսօր կալանավորվել է։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր