Էրիկ Ալեքսանյանին կաշառք տալ, ստանալ, միջնորդելու դեպքով մեղադրանք առաջադրելու լուրը զրպարտանք ու սուտ է: Նման հայտարարությամբ է հանդես եկել փաստաբան Զորայր Հարությունյանը։
Նրա փոխանցմամբ՝ Ալեքսանյանին փաստացի մեղադրանք է առաջադրված նրա պաշտպանյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի կիրառման թույլատրելիությունը հաստատելու մասին երկու միջնորդություն ներկայացնելու համար:
«Մեղադրանքը զավեշտալի կլիներ, եթե դրանով փորձ չկատարվեր սահմանափակել նրա ազատությունը: Վստահաբար կարող եմ ասել` վաղ, թե ուշ նրա նկատմամբ այս «քրեական հետապնդումը» դադարեցվելու է արդարացնող հիմքով: Հուսով եմ դատարանը երկու օր տևած դատական նիստերից հետո կհանգի արդարացի որոշման և մեր ընկերը կմնա ազատության մեջ»,- նշել է փաստաբանը: