00:00:00

Հնդկաստանում մայրը ձեռքերով կռվել է վագրի հետ՝ փրկելով 1-ամյա որդուն (լուսանկար)

00:35, 16 հոկտեմբեր 2022 Ժամանց

Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգի բնակչուհի Արչանա Չուդհարին միայնակ պայքարել է վագրի դեմ, որպեսզի փրկի մեկամյա որդուն, գրում է Oddity Central-ը՝ մանրամասնելով, որ դեպքը տեղի է ունեցել վագրերի արգելոցից ոչ հեռու՝ դաշտում:

Կնոջ պատմելով՝ ինքն ու 15 ամսական որդին դաշտով անցնելիս են եղել, երբ հանկարծ թփերի միջից դուրս է ցատկել վագր, բռնել փոքրիկ տղայի գլխից ու նրան քարշ տվել դեպի ջունգլի:  Միանգամայն  անտեսելով սեփական անվտանգությունը՝ Արչանան ձեռքերով հարձակվել է վագրի վրա՝ որդուն փրկելու համար։

Հաղորդվում է, որ 25-ամյա հնդկուհուն հաջողվել է վագրին հեռու պահել որդուց՝ մեջքի, գոտկատեղի և ձեռքերի լուրջ վնասվածքների գնով: Գիշատչի հետ պայքարի ժամանակ նրա ճիչերը հասել են մոտակայքում աշխատող գյուղացիներին, որոնք կարողացել են փայտերով քշել վագրին: Դրանից հետո մայր ու որդի շտապ հոսպիտալացվել են:

Փոքրիկը միայն գլխի վնասվածքներ է ստացել, իսկ մոր վնասվածքները զգալիորեն ավելի լուրջ են եղել, ներառյալ մարմնի խորը վերքերը և ծակված թոքը: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր