00:00:00

Ես չեմ ուզում հավատալ, որ Կաթողիկոսի, նախագահների, մտավորականների այսչափ հանդիպումներից ոչ մի առաջարկ չի ծնվում.Հրանտ Մելիք-Շահնազարյան

11:29, 06 հոկտեմբեր 2022 Բլոգ

Նիկոլի արտաբերած ամեն բառ համազգային քննարկման թեմա է դառնում, ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը և հավելել. «Հիմա էլ ողջ ընդդիմադիր դաշտը լծված է հերքելու այդ դավաճանի՝ Արցախի բանակցային հարցում ՀՀ նախկին նախագահներին ուղղված մեղադրանքները

Հարգելի գործընկերներ, ու՞մ և ի՞նչ եք ուզում ապացուցել։ Չէ լուրջ, կարո՞ղ եք բացատրել ինչով եք զբաղված։ Ուրեմն ասեմ՝ թե՛ Ռ. Քոչարյանի և թե՛ Ս. Սարգսյանի բոլոր ձեռքբերումները ոչնչանալու են, եթե շարունակենք խնդիրներ լուծելու փոխարեն Նիկոլին ու սև զանգվածին փորձել ապացուցել, որ նախկինում բանակցային սեղանին Ալիևն էր ճնշված և ոչ հայկական կողմը։ Ոչինչ չի մնա։ Հասկանու՞մ եք՝ ոչինչ։ Ամեն ինչ կոչնչանա։

Մեր երկրի խնդիրներն ու դրանց լուծումները նախկինում չեն։ Ներկայում են դրանք։ Ու ապագայում։ Ժամանակ մի կորցրեք նախկին փառքը պաշտպանելու համար։ Այն վերականգնել է պետք։

Ու ես չեմ կարող և չեմ ուզում հավատալ, որ Կաթողիկոսի, նախագահների, մտավորականների այսչափ հանդիպումներից ոչ մի առաջարկ՝ բացի Տեր-Պետրոսյանի կապիտուլյացիայի օրակարգից, չի ծնվում։ Չի կարող նման բան լինել։ Սա աներևակայելի է։ Ահա, թե ինչի մասին է պետք այսօր մտեծել։ Թե չէ դրել և ամբողջ օրը դավաճանի մտքի արտաթորանքներն ենք քննարկում»։

twitter sharing button
sharethis sharing button
email sharing button

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր