Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ հանուն հայրենիքի անմահացել է Մասիս համայնքի Արգավանդ գյուղի սիրելի զավակ Գրիգոր Համլետի Գրիգորյանը:
Մասիսի համայնքապետարանի աշխատակազմը ցավակցում է Հերոսի ընտանիքի անդամներին, հարազատներին: Համբերություն ձեզ:
Գ. Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, Արգավանդի Սբ. Սարգիս եկեղեցում: