Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մասիս խոշորացված համայնքի սիրելի՛ ուսուցիչներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,
Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ:
Դուք ստանձնել ու իրականացնում եք մի վեհ ու պատասխանատու առաքելություն, որը կոչված է հազարավոր երեխաների կրթության ու դաստիարակության գործին:
Այսօր, երբ մեր երկիրը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև, առավել քան մեծացել է Ձեր ստանձնած պատասխանատվությունը: Մեզ պետք է հայրենասիրությամբ տոգորված, ապագայի նկատմամբ հավատ ունեցող սերունդ, որին կվստահվի մեր երկրի վաղվա օրը:
Հարգելի՛ մանկավարժներ,
Ձեր դաստիարակած սերունդն էր, որ 44 օր շարունակ, ինչպես նաև սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ընթացքում չերկնչեց ու անձնազոհաբար պաշտպանեց մեր հայրենիքը:
Հավերժ հիշատակ անմահ Հերոսներին:
Ձեր դաստիարակած սերունդն է հսկում ու պահպանում մեր երկրի սահմանային անվտանգությունը:
Փառք ու պատիվ Հայ զինվորին:
Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհակալություն այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրում եք մեր երեխաներին:
Շնորհակալություն ձեր անսահման նվիրումի համար:
Խոնարհումս ուսուցչի վեհ կոչման առջև:
Առողջություն, բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին:
Խաղաղություն մեր երկրին: