00:00:00

Բաքվի բռնապետական վարչախումը փորձում է ամրացնել իր դիրքերը հատկապես Իրանի դեմ պայքարի համատեքստում. Վարդան Ոսկանյան

21:57, 04 հոկտեմբեր 2022 Բլոգ

Վերջին օրերի ընթացքում Բաքվի բռնապետական վարչախմբի արտաքին ռազմաքաղաքական օրակարգը ցույց է տալիս, որ այս քաղցկեղային գոյացությունը փորձում է ամրացնել իր դիրքերը հատկապես Իրանի դեմ պայքարի համատեքստում։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Դրա վկայություններն են Իսրայելի ու Թուրքիայի պաշտպանության և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների այցերը Բաքու։

Պարզ է, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման համար այս պահին հակահայկանության ճակատում նման «համախմբման» անհրաժեշտություն չկա՝ հաշվի առնելով Հայաստանի ներկայիս խիստ խոցելի վիճակը, ուստի Բաքվի բարբարոսկան վարչախումբը փորձ է կատարում նաև հենց Մերձավոր Արևելքում հասնելու հակաիրանական լայն ճակատի ձևավորման։

Միևնույն ժամանակ սակայն արևելյան առևտրականի «խորամանկությամբ» Բաքվի բռնապետսկան վարչախումբը փորձում է զուգահեռաբար իբր «սիրաշահել» Իրանին՝ առաջարկելով համատեղ սահմանային զորավարժության անցկացում և հավաստիացնելով, որ որևէ ծրագիր չունի բռնազավթելու Հայաստանի տարածքը»,- գրել է Ոսկանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր