00:00:00

Հորդորում եմ՝ պղտոր ջրում ձուկ չորսալ. Դավիթ Համբարձումյան

21:00, 02 հոկտեմբեր 2022 Բլոգ

Մասիս համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Մեր օրերում ժամանակակից ու խիստ արդիական է դարձել համացանցում արվող գրառումների միջոցով «հեղինակություն» ձեռք բերելը...
Բայց, տեղին է հիշել հայտնի այն խոսքը, որ ժողովուրդը լավ գիտի, թե ով՝ ով է...
Ուզում եմ անդրադառնալ մի բնակչի կողմից ֆեյսբուքյան հարթակում արված գրառմանը, որը վերաբերում է Ռանչպար-Մասիս ճանապարհի անմխիթար վիճակին:
Տեղեկացնեմ, որ ի սկզբանե կարևորել եմ բնակավայրերի համաչափ զարգացումը, և մշտական ուշադրության կենտրոնում են գտնվում յուրաքանչյուր բնակավայրի յուրաքանչյուր խնդիր, և թող ոչ ոք իրեն ավելի սրտացավ չհամարի:
Տեղեկացնեմ նաև, որ վերոնշյալ ճանապարհահատվածի վերանորոգման համար գումար հատկացվել է ՀՀ կառավարության կողմից, և աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են, և կհորդորեմ այդ բնակչին մեկ անգամ էլ անցնել նշյալ ճանապարհով:
Ինչ վերաբերում է Մասիսի համայնքապետի աշխատասենյակում տեղի ունեցած ողբերգական դեպքին, որին նույնպես անդրադառնում է «մտահոգ» բնակիչը, ապա ասեմ, որ տեսախցիկները ֆիքսել են ամեն ինչ, և համապատասխան կառույցները կտան իրական պատասխանը:
Պարզապես հորդորում եմ՝ պղտոր ջրում ձուկ չորսալ...
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր