00:00:00

Հրամանի չենթարկված ու մինչև վերջ կռիվ տվածներն էս երկրի իրական տերերը. Ղևոնդյան

11:04, 27 սեպտեմբեր 2022 Բլոգ

Ամենից զոռ բանը այն է, որ դու գիտես իրականությունը, բայց ոչ մեկ քեզ չի հավատում... ու հետո լինում է այն, ինչ լինում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

«44-օրյան էլ էր էդպիսի վիճակ, իսկ առհասարակ էդ վիճակը սկսեց 2018-ից, երբ դուք հրճվում էիք, իսկ ես ու իմ նման սահմանափակ մարդիկ «սև թուղթ» բերող էին դարձել ու փչացնում էինք ձեր տոնախմբությունը, մինչդեռ դուք իրականում պարում էիք ձեր երկրի կառափնարանի ճանապարհին...

Իրականում հիմա էլ բան չի փոխվել. ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, շատերը խուսափում էին ինձանից ու մեզանից, քանի որ մենք իրենց երազանքները իջեցնում էինք իրականում, ու զգուշացնում, որ ամեն բան ահավոր ավարտ է ունենալու:
Ցավոք էդպես էլ եղավ:

Կյանքում ոչինչ անհետևանք չի մնում. ոչ տգիտությունը, ոչ կոմֆորմիզմը, ոչ անտարբերությունը, ոչ անողնաշարությունը, ոչ բճությունը:
Ցավոք դրանց գինը վճարում է հանրույթը ու պետությունը: Սակայն ահավորը ոչ միայն դա է, այլև այն, որ դրանից հետո անգամ հանրույթը ու էլիտաները որևէ հետևություն չեն անում, ու ամեն բան շարունակվում է ինչպես նախկինում:

Մենք ունենք մոտ երկու տարվա պետության ապագա:

Իսկ Եռաբլուրի տղերքը այն գինն էր, որ դուք(մենք) վճարեցիք մեզ չլսելու դիմաց:

Բայց եթե անկեղծ, դա ձեզ չկանգնեցրեց ու դուք մինչ հիմա էլ գրեթե նույն վիճակում եք:

Հերոս բառը զգույշ ու քիչ օգտագործեք:

Հրամանի չենթարկված ու մինչև վերջ կռիվ տվածներն էս երկրի իրական տերերը: Աստված պահապան նրանց ծնողներին ու ընտանքիներին:

Թող Թևոսյան Վահագնի ու Անդրեասյան Տարոնի նման տղերքը լինեն այսօրվա ու վաղվա երեխեքի հերոսի կերպարները: Թող լույս իջնի իրենց շիրիմներին:

Ու թող բնաջնջվի դավաճանների ու նրանց փաստաբանների հարամ տեսակը»,- գրել է Ղևոնդյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր