00:00:00

«Էջմիածնում կաթողիկոսի ու նախկին նախագահների Summit-ի օրակարգն անհայտ է, այնինչ…»

15:57, 23 սեպտեմբեր 2022 Բլոգ

«Երբ լուրջ մարդիկ լուրջ նպատակով հանդիպում են, ապա նախօրոք աշխատանք են կատարում, համաձայնեցնում են հանդիպման օրակարգը, դրանով ցույց տալով, որ թեմայի շուրջ ընդհանուր համաձայնություն կա: Համաձայնվելով օրակարգի հետ, պատրաստակամություն են հայտնում դրա շուրջ խոսել ու քննարկում են դետալներն ու ճանապարհային քարտեզը»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Էջմիածնում տեղի ունեցած կաթողիկոսի ու նախկին նախագահների Summit-ի օրակարգն անհայտ է, այնինչ, հաշվի առնելով հանրության մի մասի սպասելիքները, քննարկման թեման պետք է հայտարարվեր, որպեսզի դրա շուրջ հանրային դիսկուրս ձևավորվեր, եթե նախագահներն ու կաթողիկոսը Սասունցի Դավիթի նման վճռական մենակներ չեն ու առանց հանրային մասնակցության են պատրաստվում ինչ-որ բան որոշել ու անել:

Այս նախաձեռնության ամենաբացասական կողմն այն է, որ մարդիկ կախարդական փայտիկների վրա են հույսը դնում և հետո ավելի են հուսահատվում, երբ պարզվում է, որ ոչ մի փայտիկ էլ չկա:

Կարծում եմ, որ պետք չէ հույսեր փայփայել դրսի ու ներսի հրաշքների վրա, այլ պետք , որ հասարակությունն ինքնակազմակերպվի և ինքնուրույն իր հարցերը լուծի:

Ինչ վերաբերվում է Summit-ի աշխատանքներին, ապա հաջողություն եմ մաղթում ու հույս փայփայում, որ այնուամենայնիվ կախարդական փայտիկներ գոյություն ունեն, որոնցից մեկը կցուցադրվի հերթական հանդիպումների ժամանակ ու Էջմիածնից թափորով, Սուրբ Գեղարդի հետ, կբերվի Երևան»,-գրել է քաղաքագետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր