00:00:00

Գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնում կնշանակվի Լուսինե Մարտիրոսյանը

17:50, 19 սեպտեմբեր 2022 Բլոգ

Լուսինե Մարտիրոսյանը ազատվել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղարի պաշտոնից՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի խորհրդականի պաշտոնում նշանակվելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան գրառումից։

«Այսօր իմ դիմումի համաձայն ազատվել եմ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղարի պաշտոնից՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնում նշանակվելու նպատակով։

Պարոն Մաթևոսյան, շնորհակալ եմ Ձեր մարդկային բարձր որակների ու աշխատանքի նկատմամբ այդչափ պատասխանատու ու սրտացավ լինելու, ինձ վստահելու ու աշխատանքս գնահատելու համար։
Տիկին Վարդապետյան, շնորհակալ եմ Ձեզ այս պատասխանատու աշխատանքի առաջարկն ինձ անելու համար։

Զանգվածային լրատվության միջոցների սիրելի՛ գործընկերներ,

Ինչպես միշտ, հեռախոսահամարս Ձեզ հասանելի է:

Բոլորիս արդյունավետ աշխատանք եմ ցանկանում»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր