00:00:00

Զոհված զինծառայողների հարազատները պահանջում են անուններ հրապարակել

08:40, 19 սեպտեմբեր 2022 Բլոգ

Սոցիալական ցանցերում պատերազմի զոհերի հարազատները ֆլեշմոբ են սկսել՝ պահանջելով հրապարակել հերոսների անունները:

Զոհվածներից Գևորգ Գասպարյանի քույրը գրում է․ 

«Պահանջում են, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն անհապաղ հրապարակի մեր նոր անմեղ զոհերի անունները, որպեսզի ճանաչենք մեր հերոսներին և պատիվ ունենանք նրանց հրաժեշտ տալու և մայրերի կողքին կանգնելու»:

Նշենք, որ ադրբեջանական ագրեսիայից օրեր անց Պաշտպանության նախարարությունը դեռևս հստակ թվեր չի ներկայացնում, թե հայկական կողմն ինչ կորուստներ է ունեցել:

Վերջին թիվը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ ունենք 135 զոհ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր