«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը մի քանի դիտարկում է առանձնացրել՝ կապված ստեղծված քաղաքական իրավիճակի հետ:
Նախկինում հրապարակված վերլուծություններից որոշ ընդգծումներ հավասարակշռված արտաքին քաղաքականության մասին.
-Խորապես համոզված եմ, որ Հայաստանը պետք է վարի հավասարակշռված քաղաքականություն, իսկ առաջիկա տասնամյակների ընթացքում որդեգրի չեզոք պետությանը բնորոշ վարքագիծ՝ մի կողմից դուրս գալու այս ծանրագույն իրավիճակից, մյուս կողմից հնարավորություն ստեղծել խաղաղ պայմաններում մեր երկրի բնականոն զարգացումն ապահովելու համար...
-Մենք այսօր հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որ իրավունք չունենք մեր հարաբերությունները կառուցել որևէ պետության հետ՝ ի հաշիվ մեկ այլ պետության, ուստի՝ ՛՛Հանուն մեկի ընդդեմ մյուսի՛՛ սկզբունքը պետք է բացառել ու առաջնորդվել բոլորի հետ հավասարակշռված հարաբերությունների պահպանման ու զարգացման համոզմունքով։
-Արհեստականորեն Հայաստանին պարտադրել ընտրություն կատարել Ռուսաստանի և Արևմուտքի միջև՝ լրջագույն մոլորություն ու սպառանիք է։ Մենք կարող ենք ունենալ մեր զարգացման պատկերացումը, այն է՝ հավասարակշռված քաղաքականություն աշխարհի բոլոր կենտրոնների հետ։
-Պետության առջև ծառացած բոլոր խնդիրների լուծումը պետք է իրականացնել իրատեսական մոտեցումներով, ողջամտորեն և հավասարակշռված կայացված որոշումների հիման վրա: Ցանկացած քաղաքական որոշման կայացման հիմքում պետք է դնել իրատեսությունը՝ հաշվի առնելով այդ որոշման իրականացման իրական հնարավորությունը: