00:00:00

Ես ամեն անգամ բարի չեմ լինում. Արիանա Հովսեփյանին մահվան սպառնալիք հնչեցրած անձը ներողություն է խնդրել

11:01, 17 սեպտեմբեր 2022 Բլոգ

Օրերս Newspress.am-ն անդրադարձել է, թե ինչպես անհայտ անձն սպառնացել է կայքի հիմնադիր տնօրեն Արիանա (Արմենուհի) Հովսեփյանին։

Արիանա Հովսեփյանը դիմել էր ոստիկանություն։ Երեկ` սեպտեմբերի 16֊ին, նա իր փաստաբան Գարիկ Սահակյանի հետ հրավիրվել է Ոստիկանության կենտրոնական բաժին առերես հարցաքննության` սպառնալիք հասցրած անձի և ահաբեկած անձի հետ։

«Առերեսման ընթացքում տվյալ անձը մի քանի անգամ ներողություն խնդրեց և ասաց, որ զղջում է կատարածի համար, խնդրեց, որ իրեն ներեմ։ Նա նշեց, որ գտնվել է ոչ սթափ վիճակում, ասել է թե՝ ալկոհոլի ազդեցության տակ և չի գիտակցել, թե ինչ է անում։ Խորհրդակցելով փաստաբանիս հետ՝ որոշեցի ներել նրա արարքը՝ կանխելով անձի հանդեպ քրեական հետապնդումը։ Ի դեպ, երախտապարտ եմ Ոստիկանության կենտրոնականի և քննչական բաժնին՝ արագորեն արձագանքելու, պատշաճ ժամանակահատվածում անձին հայտնաբերելու համար:

Հ.Գ. - Ինչի՞ եմ գրում այս մասին, ասեմ, որպեսզի հասկանաք, որ իմ և իմ ղեկավարած լրատվամիջոցի աշխատանքին որևէ որակավորում տալուց առաջ երկար մտածել է պետք, անձնական վիրավորելուց ու սպառնալուց առաջ մի պահ հարց տալ՝ հետո արածիս պատասխանը կկարողանա՞մ տալ, թե՞ չէ, առանց մտածելու քայլ անելուց հետո հետևանքները տխուր են լինում։ Իսկ ես ամեն անգամ բարի չեմ լինում», - մանրամասնել է Արիանա Հովսեփյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր