00:00:00

Խնդրում ենք միջազգային հանրությանը անհապաղ արձագանքել ստեղծված իրավիճակին. Նիկոլա Ազնավուրը՝ Ադրբեջանի հարձակման մասին

17:56, 13 սեպտեմբեր 2022 Բլոգ

«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը կոչ է արել միջազգային հանրությանը, գործընկեր երկրներին և նրանց ղեկավարներին՝ անհապաղ արձագանքել Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակմամբ ստեղծված իրավիճակին:

Այս մասին տեղեկանում ենք «Ազնավուր» հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջից:

«Հայաստանի Հանրապետության՝ ինքնիշխան պետության սահմանները հարձակման են ենթարկվում Ադրբեջանի կողմից: Թիրախում են քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակելի տարածքներ: Խնդրում ենք միջազգային հանրությանը, մեր գործընկեր երկրներին և նրանց ղեկավարներին անհապաղ արձագանքել ստեղծված իրավիճակին։ Սիրելի հայրենակիցներ, ամուր մնացեք»,-ասված է հայտարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր