Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քարտեզի վրա կարմիր կետերով նշված են այն ուղղությունները, որով Ադրբեջանը վերջին ժամերին իրականացնում է ինտենսիվ հարվածները։ Սա ՀՀ սուվերեն տարածքն է։ Բայց ոչ մի միջազգային պայմանագիր ու սահման չի կանգնեցնելու թշնամիներին։
Դիմադրությունը՝ ուժեղ բանակով ու համընդհանուր մոբիլիզացիայով։ Այդ դեպքում կլինեն նաև դաշնակիցներ։
Զիջենք այդ նոր տարածքը, պահանջելու են նոր։
Ու ամեն զիջածի հետ նոր պահանջին դիմադրելն արդեն անհնար է լինելու։
Չկա խաղաղության օրակարգ թշնամու մոտ։ Չկա և չի լինելու։ Սա պետք է հասկանալ՝ անկախ զբաղեցրած պաշտոնից։
Առանց բանակ ու հակահարվածի խաղաղությանը հավատալը հավատալը նշանակում է մեզ ոչնչացնելու հրամանի տակ ստորագրել»։