Համացանցում մեծ աղմուկ հանած Արմենիա հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Կույր աշխարհ» հեռուստասերիալի գլխավոր պրոդյուսեր Դիաննա Գրիգորյանը Irakanum.am-ի հետ զրույցում ասաց, որ սցենարի հետ ինքը առնչություն չունի։ Նշենք, որ հեռուստասերիալը երեկվանից է ցուցադրվում, որտեղ ըստ սցենարի գլխավոր հերոսուհին ամուսնանում է իր սիրելիի հետ, բայց պարզվում է, որ վերջինս կույս չէ։ Աղջիկն արդարանում է, ասելով, թե 5 տարեկանում կտուրից ընկել է, ինչի արդյունքում էլ զրկվել է կուսաթաղանթից, կա դատաբժշկի եզրակացություն, որը սակայն ըստ սցենարի գլխավոր հերոսուհու ընկերուհին այրել է։
Հեռուստասերիալի այս դրվագը ֆեյսբուք սոցիալական ցանցում արժանացել է բազմաթիվ քննարկումների և քննադատությունների։ Շատերը Դիաննա Գրիգորյանին են մեղադրում նման որակի հեռուստասերիալներ նկարելու մեջ։ «Գուցե զանգեք բժիշկներին, օրինակ եթե մանուկ հասակից ընկնում է․․ պարտադիր չէ կտուրից, դա կարա լինի հեծանիվ, կտուր կարող են ընկնել․․․»,- ասաց Գրիգորյանը այլ մեկնաբանություն չտալով։
Irakanum.am