Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որի նոր մոնո-ներկայացման տոմսերը սպառվել են ժամերի ընթացքում, որոշել է ավելացնել ևս մեկ ներկայացում։
«Սեպտեմբեր ամսվա 3 և հոկտեմբեր ամսվա 5 ներկայացումների տոմսերը սպառվեցին: Սունդուկյանի անվան թատրոնի հետ պայմանավորվածութուն ենք ձեռք բերել ավելացնել ներկայացումներ նոյեմբեր ամսին:
Անչափ զգացված եմ այսպիսի դրական արձագանքի համար», - Facebook-ում գրել է Մարությանը։