Շիրակի մարզային դատախազ Գուրգեն Գրիգորյանը «գործարք» է առաջարկել գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին, վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործերը «ջրելու» դիմաց։ Այս մասին փոխացում են Irakanum.am-ի աղբյուրները։ Մեր տեղեկություններով իրավապաշտպանի նկատմամբ հարուցված ապօրինի քրեական գործերը փակելու համար Գրիգորյանն առաջարկել է Պողոսյանին հրապարակային ներողություն խնդրել երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկից։
Սա ըստ էության ուղղակի ներգործություն է Գրիգորյանի կողմից, ինչպես նաև պաշտոնական դիրքի չարաշահում, որը հիշեցնում է ԲԴԽ արդեն նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի սկանդալային ձայնագրությունը։ Միայն թե այս դեպքում ևս «անհայտ» է, թե ով է Շիրակի մարզի դատախազի «վզին դրել»։
Կարապետ Պողոսյանը մեզ հետ զրույցում չհերքեց այս տեղեկությունները, միայն ասաց, որ բոլոր մանրամասների մասին խոսելու է վաղը՝ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, նշելով, որ 24 ժամ է տվել Գուրգեն Գրիգորյանին հրաժարական ներկայացնելու համար։
Irakanum.am