00:00:00

«Խաղաղության պայմանագիրը» ըստ էության հանդիսանալու է հայկական կողմի համար համապարփակ կապիտուլյացիայի փաստաթուղթ

14:07, 05 սեպտեմբեր 2022 Բլոգ

Պետք է հստակ հասկանալ, որ այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» ըստ էության հանդիսանալու է հայկական կողմի համար համապարփակ կապիտուլյացիայի փաստաթուղթ։
Այսինքն, հանդիսանալու է որպես իրավական հիմք, որպիսի հենց մեր ձեռքերով լեգիտիմացվի Արցախի Հանրապետության կազմաքանդումը և Հայաստանի Հանրապետության մասնատումը։
Կարելի է փաստել, որ «խաղաղություն պայմանագիրը» ոչ թե բացելու է «խաղաղության դարաշրջան», այլ հակառակը` Հայաստանը երաշխավորված ստանալու է մի իրավիճակ, որն անխուսափելի բելերու է Հայաստանի տարածքները կորստի ի օգուտ թուրք-ադրբեջանական տեռորիստական ոհմակի և հանդիսանալու է հիմք ապագա պատերազմի։


Բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ «խաղաղություն պայմանագիր» կնքելուց հետո Ադրբեջանը ստանձնելու է «թղթով» պարտավորություններ կասեցնել իր հակահայկական նկրտումները, լկտիաբար ստում են և այդ պնդումների հեղինակների ճակատին կարող եք հանգիստ «ճպացնել» երկու փաստ։
1-Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը ԲԱԶՄԱԹԻՎ  անգամ հայտարարել է, որ իրենց համար առաջնայինը հանդիսանում է ուժի գործոնը և իրենք ոչ մի միջազգային  «փաստաթուղթ» չեն հաշվի առնելու իրենց «պետական» շահերը առաջ մղելու համար։
2- Ադրբեջանը շատ հանգիստ փաստացի չեղարկել է 2020 թ թվականի նոյեմբերի 10 համաձայնագիրը և խախտել է այդ «փաստաղթի» գրեթե բոլոր դրույթները և...հանգիստ մարսել է։
շարունակելի...

Արման Աբովյան

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր