Դե ինչ, Ռուբեն Վարդանյանի շուրջ երկու օր ընթացող իրարամերժ «քննարկումներն» արդեն ոնց որ հանդարտվում են...Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի նախկին քարտուղար Սենոր Հասրաթյանը։
«Ասեմ, որ անձամբ չեմ ճանաչում նրան, բայց բավականին հաճախ եմ լսել, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում նրա կողմից նախաձեռնված մի շարք ազգանպաստ ծրագրերի մասին: Միակ բանը, որ անձամբ գիտեմ Վարդանյանների ընտանիքի մասին՝ դա այն է, որ նրանց որդին՝ Դավիթը, Արցախի հանդեպ չունենալով սահմանադրական որևէ պարտականություն, 2015-ից ժամկետային ծառայություն է անցել Արցախի պաշտպանության բանակում...
Հ.գ.-...Չէի զարմանա, եթե «չար լեզուներն», ընդօրինակման արժանի այս քայլն արժեզրկելու համար, տակավին «գործի դնեն» իրենց հիվանդ երևակայությունը և Դավիթին ներկայացնեն որպես օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից «ներդրված գործակալ ...»
Հ.գ.գ.- Ի դեպ մի ժամանակ էլ մեր շրջապատում կային մարդիկ, ովքեր նման <<լուրեր» էին տարածում Մոնթեի մասին, երբ վերջինս նոր էր եկել Արցախ»,-գրել է նա։