Օնիկ Գասպարյանը պետք է խոսի. հապաղելն այլևս անթույլատրելի է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Ղազինյանը։
«Նա պետք է պատասխանի, ի թիվս այլ հարցերի, երեք առաջնահերթ ու կարևոր հարցերին.
1. Ինչու՞ և ու՞մ ցուցումով չի հայտարարվել համար մեկ մարտական պատրաստականություն,
2. Ինչու՞ և ու՞մ ցուցումով չի իրականացվել զորքի բացազատում,
3. Ինչու՞ և ու՞մ ցուցումով է դադարեցվել ՀՀ ԶՈւ լրամահամալրումը և առաջնագիծ են ուղարկել կամավորականներին:
Հ.Գ. ՀՀ զինված ուժերը չեն կարող մեղավոր նշանակվել դավաճանության մեջ:
Հ.Հ.Գ. Մեր բանակը չի պարտվել, մեր զինվորը չի պարտվել . . .»,- գրել է Ղազինյանը։