«Հզոր Համայնք» Դաշինքից Գոռ Հունանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր առավոտյան «Հրապարակ» օրաթերթը տարածել էր տեղեկատվություն, ըստ որի՝ իբր ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանը և Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանը Ծաղկահովիտ համայնքում սատարում են «Հզոր համայնք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Գոռ Հունանյանին: Տարածված տեղեկատվությունն աղերս չունի իրականության հետ՝ Գոռ Հունանյանը բացառապես առաջնորդվում է «Բարգավաճ Հայաստան» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունների կողմից ձևավորված դաշինքի սկզբունքներով:
Հորդորում ենք հատկապես նախընտական քարոզարշավի փուլում զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց։
«Հզոր Համայնք» Դաշինք