Ես Նիկոլին ընդունող ոստիկանին չեմ հասկանում։ Ո՞նց կարող ես ժամանակին քեզանից մահակ խլող, քարերով գլուխդ բացող ու դրանից փառավորվող մեկի հետ լինելով օրենքին ծառայել։ Ես Նիկոլին ընդունող ուսուցչին չեմ հասկանում։ Բացի մասնագիտությունից քո կերպարով դու պիտի ինչ որ օրինակ լինես սաներիդ համար։ Ի՞նչ արժեք ես դու կրում հենց հիմա։ Ֆեյսբուքի իր էջում այդ մասին գրել է ֆիզիկոս Աղասի Միքայելյանը։
«Ես Նիկոլին ընդունող բժշկին չեմ հասկանում։ Ո՞նց կարող ես դու առողջանալու ցանկություն չունենալով այլոց առողջացնել։
Ես Նիկոլին ընդունող զինվորականին չեմ հասկանում։ Ո՞նց կարող ես քո ենթականերին հայրենիքի պաշտպանության պատրաստել, երբ ինքդ էդ հայրենիքը բզկտողի հետ ես։
Ես Նիկոլին ընդունող ոստիկանին չեմ հասկանում։ Ո՞նց կարող ես ժամանակին քեզանից մահակ խլող, քարերով գլուխդ բացող ու դրանից փառավորվող մեկի հետ լինելով օրենքին ծառայել։
Ես Նիկոլին ընդունող ուսուցչին չեմ հասկանում։ Բացի մասնագիտությունից քո կերպարով դու պիտի ինչ որ օրինակ լինես սաներիդ համար։ Ի՞նչ արժեք ես դու կրում հենց հիմա։ Ո՞րն է քո դավանանքը։ Սուտը՞։
Ես Նիկոլ ընդունող դատավորին չեմ հասկանում։ Դու օրեցօր քո կայացրած շինծու որոշումներով ոչ միայն թաղում ես քո երբեմնի (հավանաբար) ունեցած վաստակը, այլ արդարադատությունն ու վաղվա գալիք լուսավոր օրը (հավանաբար) հենց էսօր։
Ես Նիկոլ ընդունող աներձագին, շիշ բռնողին, լուլույին, Քոչարյան Անդոյին հասկանում եմ»,-գրել է նա։