00:00:00

Ազգային բանակը բանվորա-գյուղացիական դարձնելու գաղափարը մերժելի է. Գեղամ Մանուկյան

17:05, 24 օգոստոս 2022 Բլոգ

60 հազար դոլարի «փրկագնով» զինծառայությունից ազատելու եւ Ազգային Բանակը բանվորա-գյուղացիական դարձնելու գաղափարը մերժելի է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Պաշտպանության նախարարությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է 24 մլն դրամ (60 000 դոլար) վճարի դիմաց հնարավորություն տալ ժամկետային զինծառայողներին 4,5 ամիս ծառայելուց հետո ազատվել հետագա ծառայությունից: «փրկագնով» ազատվելու, կամ ՀՀ Ազգային Բանակը բանվորա-գյուղացիական դարձնելու այս մերժելի գաղափարը դեռ 2018ից հետո մեկ անգամ արդեն շրջանառվեց իշխանությունների կողմից ու զանգվածային քննադատությունից հետո դրվեց դարակներում: Փաստորեն, դեռ չեն մոռացել: Ավելի ուշ հանգամանալից փաստարկներով կանդրադառնանք սրա վտանգավորությանն ու անթույլատրելիությանը»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր