00:00:00

Աղավնոն այլեւս հանձնված է թշնամուն

16:17, 24 օգոստոս 2022 Բլոգ

Սասնա Ծռերի խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանը վերջինն է լքել Աղավնոն:
Հրկիզել է իր տունն ու չնայած Ստեփանակերտի դավաճանական ղեկավարության և ռուսական օկուպացիոն զորքերի ջանքերին` հանձնել նրան ադրբեջանցիներին գերության` կարողացել է խուսանավելով` ծայրահեղ վտանգավոր պայմաններում փրկվել գերի ընկնելու հեռանկարից և Արցախի մարզից անցնել Սյունիքի մարզ:
Աղավնոն այլևս հանձնված է թշնամուն:
Դաշնակցական գյուղապետը` սիրիահայ Անդրանիկ Չավուշյանը, որ հայտնի դարձավ ավտոմատով իր լուսանկարներով ու տեսանյութերով, որոնցում խրոխտ հայտարարում էր թե մնալու է մինչև վերջ և կռվելով պահելու է Աղավնոն` իր ընտանիքի հետ վաղուց էր փախել գյուղից: Հեռանալով էլ` իր տունը չէր այրել: Այսինքն` հանձնել էր թշնամուն:
Գյուղի ամենաառաջին հիմնադիր-գյուղապետն ու գյուղը վերջինը լքած ընտանիքն ու ընտանիքի հայրը` Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ, հերոս Մարտիրոս Հակոբյանը այլևս Աղավնոյում չեն:
Այս դավաճանական ռեժիմը պետք է հեռանա:
Ռուսական օկուպացիոն թշնամական զորքերը պետք է հեռանան:
Հայաստանը պետք է ազատագրվի:
 
Հայկ Մարտիրոսյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր