«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նա հայտնել է, որ մահացած քաղաքացին Գագիկ Կառլենի Կարապետյանն է։
Նշենք, որ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու մարմին, բոլորը նույնականացված են։