00:00:00

Գիտնականները պարզել են, որ կանայք ավելի շատ քնի կարիք ունեն, քան տղամարդիկ։ Ահա թե որն է պատճառը…

22:33, 21 օգոստոս 2022 Ժամանց

Կանայք, որոնց ուղեղը ցերեկային ժամերին շատ ավելի եռանդով է աշխատում, քան տղամարդկանցը, պետք է օրական միջինը 20 րոպե ավելի շատ քնեն, քան ուժեղ սեռի ներկայացուցիչները։ Նման եզրակացության են եկել Լաֆբորո համալսարանի (Անգլիա) գիտնականները։

«Մենք պարզեցինք, որ կանանց վատ քունը կապված է հոգեբանական սթրեսի, թշնամանքի, դեպրեսիայի և զայրույթի բարձր մակարդակի հետ, մինչդեռ տղամարդկանց մոտ այս ախտանիշները կապված չեն քնի որակի հետ», – ասում են նրանք:


Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ունեն բազմախնդրայնության ունակություն։ Նրանց ուղեղի հատվածները օրվա ընթացքում մեծ քանակությամբ կապեր են հաստատում միմյանց հետ։ Ըստ այդմ՝ կանայք ավելի շատ քնի կարիք ունեն, քանի որ մարդու ուղեղը վերականգնվում է միայն քնի ժամանակ։

Գիտականորեն ապացուցված է նաև, որ կանանց քունն ավելի թեթև և անհանգիստ է, քան տղամարդկանցը, իսկ ուղեղի կեղևը վերականգնվում է միայն խորը քնի փուլում։ Կեսգիշերին արթնանալով՝ կնոջ համար շատ ավելի դժվար է նորից քնելը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խորը քնի համար ամենաբարենպաստ շրջանը վաղ գիշերն է, այնուհետև քունն ավելի զգայուն է դառնում արտաքին գրգռիչների նկատմամբ։

Բացի այդ, կանանց համար շատ ավելի դժվար է դիմանալ քնի պակասին: Նրանք դառնում են ավելի սթրեսային, դյուրագրգիռ և դժբախտ: Կանանց հանգստանալու համար միջինում 20 րոպե ավել քուն է անհրաժեշտ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր