Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հենց նոր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը շարժվում էր Իսակովի պողոտայով՝ ԱՄՆ դեսպանատան մոտ գտնվող խաչմերուկով։ Դարձյալ ՃՈ կանոնները և հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման կարգը սահմանող կառավարության որոշումների պահանջների կոպիտ խախտումներով։ Սրանց համար ոչինչ դաս չի լինում, հայի կյանքը որևէ արժեք չունի։ Շատերն են դառնալու այս խունտայի հանցավոր ինքնավստահության զոհը, քանի դեռ հասարակության մի զգալի հատվածը դեռևս գտնվում է մոլորության մեջ»։ |