00:00:00

Գիտնականները հայտնաբերել են քաղցկեղի առաջացման ռիսկի երկու հիմնական գործոն

15:56, 21 օգոստոս 2022 Ժամանց

Աշխարհում քաղցկեղային հիվանդությունների գրեթե կեսը կարող է կապված լինել ռիսկի հայտնի գործոնների, հիմնականում ծխախոտի կամ ալկոհոլի հետ, ուրբաթ օրը ցույց է տվել լայնածավալ համաշխարհային ուսումնասիրությունը, որում ասվում է, որ վարքագծում փոփոխությունները կարող են օգնել նվազեցնել հիվանդության ռիսկը:

 

The Lancet ամսագրում հրապարակված եւ Բիլ Գեյթսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող լայնածավալ հետազոտական ծրագրի շրջանակներում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աշխարհում քաղցկեղից մահացությունների 44,4 տոկոսը կապված է ռիսկի հայտնի գործոնի հետ:

Հետազոտության շրջանակներում վերլուծել են ռիսկի 34 գործոնների ազդեցությունը, որը հաստատել է այն, ինչն արդեն լայնորեն հայտնի է՝ ծխախոտը քաղցկեղի առաջացման ամենամեծ գործոնն է, դրան բաժին է ընկնում դեպքերի 33,9 տոկոսը, որին հետեւում է ալկոհոլը՝ 7,4 տոկոսով:

 

Հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդկանց շրջանում քաղցկեղից մահացությունների կեսից ավելին է կապված է ռիսկի այս գործոնների հետ, իսկ կանանց շրջանում՝ ավելի քան մեկ երրորդը:

 

Եվ քանի որ 2019 թվականին քաղցկեղի առաջացմանը նպաստող առաջատար ռիսկային գործոնները վարքագծային են եղել, այս փոփոխվող ռիսկի գործոնների ազդեցության նվազեցումը կհանգեցնի քաղցկեղից մահացության նվազմանը ամբողջ աշխարհում, եզրակացրել է հետազոտությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր