«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պայթած պահեստն «Ապառաժ» ՍՊԸ-ին պատկանող բազմաթիվ պահեստներից մեկն էր: «Ապառաժ»-ը միակ ընկերությունն է, որը կարող էր իրականացնել իրագործման փուլ մտած Հյուսիս-հարավի Սյունյաց հատվածը: Հայաստանն Իրանին կապող այդ ճանապարհը բազմաթիվ թունելներից է բաղկացած, թունելներ, որ պիտի պայթեցվեին «Ապառաժի» կողմից: Այլ ընկերություն Հայաստանում պարզապես չկա: Ավելին ասեմ՝ Վրաստանում էլ չկա, Իրանում էլ: Տարօրինակ զուգադիպությամբ պայթյունը տեղի ունեցավ, երբ պարզ դարձավ, որ Իրանը համաձայնեցրեց միջուկային գործարքի տեքստը Եվրոպայի հետ»: |