Սեփական իրավունքներն ու արժանապատվությունը կորցրած մարդու համար հայրենիքը դառնում է վիրտուալ: Այս մասին ֆեյսբուքյան որ էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
«Եվ իշխանություն, որ սեփական մեռելի ցավը հիշում է միայն, երբ հերթական դիվիդենտի կարիքը կա:
Ու բարիկադներ, որ կառուցվել են Հայաստանը բաժանելով պետականության մայրամուտը գուժող արքունիքի ու անտարբեր և թշվառացած հասարակության միջև:
Եվ հասարակություն, որ «ՀՀ-ում երկօրյա սուգ է հայտարարված» գրառման միակ արձագանքը հնչեցնում է հետևյալ կերպ. «աշխատանքայի՞ն ա»:
Հենց այսպես էլ ապրում ենք՝ առավոտյան լսելով հերթական մահաբեր լուրը, երեկոյան խմելով մեր հերոս տղերքի ու մսխվող հայրենիքի կենացը…
Ապրում ենք...
Ապրու՞մ ենք...»,- գրել է Հայրապետյանը։