Երգչուհի Սիրուշոն, ով վերջերս է երրորդ անգամ մայրացել, հրապարակել է նոր լուսանկար և խոսել՝ ծննդաբերությունից հետո մարզավիճակին վերադառնալու մասին։
«Գիտեմ, որ դա հեշտ է թվում, բայց մարզավիճակին վերադառնալը հեշտ չէ, կփորձեմ ավելի երկար գրառում գրել դրա մասին, երբ ավելի շատ ժամանակ ունենամ, բայց դա շատ դժվար գործընթաց է, հատկապես, երբ պետք է շատ արագ պատրաստվել ֆոտոշարքին և համերգին»,- գրել է նա, ապա հավելել հայերենով. «Վերականգնվելու հետ կապված հարցերը շատ են, հիմա չեմ հասցնի երկար գրել, միայն ասեմ, որ դա անվերջ ու ոչ հեշտ աշխատանք է»: