00:00:00

Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը. այս խոսքերի հեղինակը խաղաղությունը` պատերազմի, պատերազմը` պարտության վերածած հայ ժողովրդի ամենամեծ թշնամի Փաշինյանն է. Ղազարյան

19:06, 13 օգոստոս 2022 Բլոգ

Օգոստոսի 23-ը պատմական օր է հայ ժողովրդի պատմության մեջ` 1990 թվականից։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը․

«Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը

Այս խոսքերի հեղինակը խաղաղությունը` պատերազմի, պատերազմը` պարտության վերածած հայ ժողովրդի ամենամեծ թշնամի Նիկոլ Փաշինյանն է։ Այս խոսքերը նա արտաբերել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, հայրենակործան կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելուց հետո` ՀՀ պաշտպանության նախարարության ապաստարանում պատսպարված։ Նրա քողարկումն ապահոված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը այժմ գտնվում է բանտում։ Այդ ճակատագրից չեն կարող խուսափել բոլոր նրանք, ովքեր սրան այդ օրը և դրանից հետո, բանտ նետելու փոխարեն փորձում էին պաշտպանել համաժողովրդական ցասումից։ Այդ ցասումը չի վերջացել, այն ավելի է խորացել և ուժեղացել։ Ոչ ոք չի կարող վահան հանդիսանալ սրա համար` հայրենիքը թշնամուն հանձնելու գործընթացում նոր դավադիր ազգադավություններ անելու համար։

"Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը". այս խոսքերի հեղինակ արդեն ես եմ։ Մենք այլևս թույլ չենք տալու ազգագործան սրիկային` կատարել նոր քայլ։ Մենք փրկելու ենք մեր երկիրը`խաբեությամբ իշխանությունը զավթած և այդ իշխանությունը թշնամուն ծառայեցնող խուժանի կեղտոտ ճանկերից։

Խաղաղության, հզորացում և բարեկեցություն ենք բերելու մեր երկրին ու ժողովրդին։

Օգոստոսի 23-ը պատմական օր է հայ ժողովրդի պատմության մեջ` 1990 թվականից։ Օգոստոսի 23-ը պատմական օր կլինի նաև հայ ժողովրդի պատմության մեջ 2022 թվականից։ Այդ օրը բոլորը հայերը կլինեն Հանրապետության հրապարակում` տեր կանգնելու իրենց արժանապատվությանը, իրենց անկախությանը և իրենց երկրին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր