00:00:00

Անցել է շուրջ 150 տարի և հայ ժողովուրդը շարունակում է հույսը դնել աշխարհի հզորների վրա․ իրավապաշտպան

22:13, 06 օգոստոս 2022 Բլոգ

Ուռաա՜, շուտով միջազգային հանրությունը կսաստի Ադրբեջանին և Թուրքիային։Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը․

«ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ՀԱՎԱՏԱԼ․․․

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը տարակուսած է միջազգային հանրության լռությունից։ Հայաստանյան գործիչներն ու լրատվամիջոցները ոգևորությամբ տարածում են ԱՄՆ կոնգրեսականների, ԵՄ, ՌԴ չինովնիկների, ամենակարևորը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի խորը մտահոգությունները․․․ Ոռաա՜, շուտով միջազգային հանրությունը կսաստի Ադրբեջանին և Թուրքիային։

Անցել է շուրջ 150 տարի և հայ ժողովուրդը շարունակում է հույսը դնել աշխարհի հզորների վրա։ Լավ, որքա՞ն կարելի է խաբված մնալ։ Թե՞ այդպես հարմար է, զվարճանալ, քեֆեր, հրավառություններ անել, հետո հայհոյել բոլորին, որ խաբեցին, ծախեցին։ Այդպես էլ խելքի չեկանք, դասեր չքաղեցինք մեր դաժան պատմությունից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր