«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսպես, Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում պատրաստվում է մեծ սպառնալիքներով նոր պայմանավորվածություններ հաստատել թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։ Դրանց նախնական ծավալների մասին վաղուց ենք նշել․ Սյունիքի միջանցք, անկլավների հանձնում, և այլն։
Ունեցածս ծանրակշիռ տեղեկությունների համաձայն՝ այդ հակահայ պայմանավորվածությունները կյանքի կոչելու պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանը որոշել է միայնակ չկրել և մեղքը բաշխելու համար նա մոտ ապագայում ձևավորելու է նոր՝ համաձայնության կառավարություն, որին մաս են կազմելու 4-ից 5-կուսակցություն։ Այդ կուսակցություններից մեկը Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավորն» է, իսկ Էդմոնն էլ ձգտում է արտաքին գործերի նախարարի պաշտոնին։ Միայն դրանով է պայմանավորված, որ Էդմոն Մարուքյանը իրենց իշխանության հետևանք հանդիսացող վերջին ռազմական գործողությունները փորձում է փաթաթել քաղաքական ընդդիմության ուսերին։ Հենց դա է պատճառը, որ Էդմոնի վերջին գրառման մեջ այնքան անտրամաբանական մտքեր են արտահայտվել, որ կարդալուց դրա հեղինակին սկսում է կարեկցանքով վերաբերվել։
Նիկոլի հատուկ հանձնարարությունները կատարող Էդմոն Մարուքյանը որոշել է «վաստակել» արտաքին գործերի նախարարի պաշտոնը և դրանով է պայմանավորված, որ այս օրերին կրկին ակտիվացել է և իր վրա է վերցրել իշխանության ամենակեղտոտ գիծը։ Նա ընդդիմությանը փորձում է վերագրել այնպիսի երևույթներ, որոնց ծնողներն են ինքն ու Նիկոլ Փաշինյանը։ Մասնավորապես, հանրահայտ է, որ նրանց քաղաքակա-սեռական կապից են առաջացել 44-օրյա պատերազմի այն հետևանքները, որոնց տակից ամբողջ ազգին չի հաջողվում դուրս գալ։ Նրանց այլասերված քաղաքական հարաբերություններից են առաջացել այս օրերին սահմանում տիրող լարվածության անդառնալի հետևանքները։ Եվ, վերջապես, նրանց քաղաքական բարոյազրկման հետևանքն է այն, որ շուտով Էդմոն Մարուքյանի ղեկավարած կուսակցությունը մաս կկզամի կառավարությանը։
Էդմո՛ն, կառավարությունից ինձ տեղեկացրեցին, որ Նիկոլ Փաշինյանը գոհ է կատարածդ աշխատանքից, անձամբ կարդացել է ֆեյսբուքյան վերջին գրառումդ և վերջնականապես որոշել է, որ հենց քեզ է նշանակելու արտաքին գործերի նախարար։ Արդեն կարող ես հանգիստ նստել տեղդ, հանգիստ նստի տեղդ:
Էդմոն․․․ Ալենի ականջը կանչի...»։