ԱՄՆ Մեիլենդ նահանգի Սյութլենդ քաղաքի բնակիչն իր մեքենայի բեռնախցիկում վիճակախաղի տոմս է գտել ու հարստացել։ Այս մասին հայտնում է UPI լրատվական գործակալությունը։
Ինքնաթափ բեռնատարի վարորդ 66-ամյա Լարի Գ.-ն պատմել է, որ ամեն օր վիճակախաղ է խաղում: Նրա խոսքով՝ ինքը վիճակախաղի տոմսերը նախօրոք է գնում և դնում մեքենայի բեռնախցիկի մեջ՝ հետագայում ստուգելու համար, իսկ վերջերս նա ստուգել է չօգտագործված վիճակախաղի տոմսերը և նրանց մեջ գտել շահած տոմս։ Սկզբում նա կարծում էր, որ մրցանակն ընդամենը 300 դոլար է, բայց հետո հասկացել է, որ տոմսը 30 հազար դոլար է շահել:
Լարրին ասել է, որ շահած գումարը կհավաքի որպես կենսաթոշակ: «Ժամանակն է սկսել հանգիստ կյանք»,- ասել է նա։ Պատահական հարստացած տղամարդը պատրաստվում է մեկնել իր հայրենի Յորք՝ Հյուսիսային Կարոլինա։