00:00:00

Լուռ են, որովհետև հայրենիքը պաշտպանելը ավելի հարմար է, երբ դու թիրախում չես․ Վարուժան Գեղամյան

10:16, 04 օգոստոս 2022 Բլոգ

Պաշտոնապես Արցախում ունենք 19 վիրավոր, 2 զոհ։ Վիրավորներից 4-ը գտնվում են ծանր վիճակում, նրանցից մեկը՝ ծայրահեղ ծանր։ Մյուսների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։ 

«ՀՀ դե-ֆակտո թուրքամետ վարչապետը ոչ մի խոսք չի ասել, երբ Թուրքիան և Ադրբեջանը այս պահին ոչնչացնում են Արցախում մեր եղբայրներին ու քույրերին։

Ոչ մի խոսք։ Արձակուրդում է։

Լուռ են նաև բազմաթիվ մտավորական հորջորջվածներ, ովքեր միայն «հայրենիքին են ծառայում» ու բոլոր փողոցում անձնուրաց պայքարողներին ծաղրում։
Ոչ մի խոսք։

Լուռ են նաև իբր ինքնապաշտպանության պատրաստվող զենքի ու պարի սիրողական խմբակների հարյուրավոր «խիզախ» ներկայացուցիչները։ 
Ոչ մի խոսք։

Լուռ են Արցախում ու այլ մարզերում պուպուշ սեմինարներ ու փառատոններ անող «հայրենասերները», որովհետև իրենք սիրուն են միայն հայրենիքի սմուզիի բաժակի միջից։
Ոչ մի խոսք։

Լուռ են, որովհետև հայրենիքը պաշտպանելը ավելի հարմար է, երբ դու թիրախում չես։ 

Իսկ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը կապիտուլյանտի գլխավորությամբ վայելում է «բաժանի՛ր, որ տիրես»-ը, որում հասարակ հայ մշակ գյուղացին մենակ է մնացել թուրքամետների դեմ, որովհետև իր վերնախավը լուռ է»,- Տելոգրամի իր ալիքում գրել է Գեղամյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր