«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անփորձանք ծառայություն մաղթելով սահմանին կանգնած զինվորներին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Մենք ապրում ենք մի տարածաշրջանում որտեղ ուժին ուժով են պատասխանում, խաղաղություն չեն մուրում այլ պարտադրում են, անցյալի հաղթանակները չեն ուրանում և այսպես շարունակ:
Առանց նիկոլ և նիկոլիզմի Հայաստան և Արցախ, սա է միակ բանաձևը որը մեզ կբերի իրական խաղաղություն և անվտանգություն:
Ուժ և իմաստություն սահմանին կանգած մեր տղերքին: Անփորձանք ծառայություն»: