00:00:00

«Մեզ ասում են՝ կամ հիմա զորքը հանում եք վերջնականապես, կամ հարձակում ենք սկսում». Դ. Գրիգորյան

00:11, 02 օգոստոս 2022 Բլոգ

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանի գրառումը․ «ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ շուտափույթ դուրսբերում Արցախից։ 
Սա է Բաքվի այսրօպեական նպատակը։ Ո՜չ, ոչ թե սեպտեմբերի 1֊ով, այլ հենց հիմա։
Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովն է զրուցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդի հետ ու հայտարարել, որ ՀՀ-ն չի կատարում Ն9֊ով ստանձնած պարտավորություններն ու զորքը շարունակում է պահել Արցախում։
Այս հստակ ուղերձի հետևանքները փնտրեք այսօրվա սադրանքներում։ Մեզ ասում են. կամ հիմա դուրս եք գալիս վերջնականապես, կամ հարձակում ենք սկսում։
Շաբաթ և կիրակի օրերին ադրբեջանական պրոպագանդիստական մեքենան հենց այսօրվա սադրանքի հողն էր հարթում։ Ապատեղեկատվություն` ապատեղեկատվության հետևից, մեղադրանքներ հայկական կողմի ուղղությամբ։ 
Արդյո՞ք կտրվենք այս շանտաժին ու զորքը դուրս կբերենք հենց վաղը։ Պրիմիտիվ բան եմ ասում, բայց վաղն էլ պարզ կդառնա։ 
Ինչպե՞ս և ո՞վ է կազմակերպելու բնակչության առումով հատնող Արցախի հարյուրավոր կիլոմետրերով նոր բնագծի անառիկությունը... չեմ պատկերացնում։ 
Փաստ է, որ քաղաքական օնանիզմով զբաղվելու փոխարեն բոլոր ուժերը կարիք ունեն ուղեղները լարել հենց այս ուղղությամբ։ Մնացած բոլոր դեպքերում` շարքային մորթապաշտների կույտ են։
Հ.Գ. «Մենք ենք մեր սարերի» Տատ ու Պապի քարից հայացքներում ավելի շատ կյանք ու իմաստություն կա, քան էս արհավիրքն իբր համակարգող, զրահապատ մեքենաներով շրջող ու իրենց ամենախելոքի տեղ դրած բազմաթիվ վայ պաշտոնյաների հայացքներում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր