00:00:00

Հուսով եմ՝ Արցախի ԱԺ հարգարժան նախագահի գողացված հեռախոսը կվերադարձվի իրեն. Ագնեսա Խամոյան

20:52, 23 հուլիս 2022 Բլոգ

Ես պարզապես ցանկանում եմ հույս հայտնել, որ Արցախի ԱԺ հարգարժան նախագահ Արթուր Թովմասյանի գողացված հեռախոսը կվերադարձվի պարոն Թովմասյանին։  ԱԺ «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով Արթուր Թովմասյանի ուղերձին: Նշենք, որ Արցախի ԱԺ նախագահը ասել է. Ողջունում եմ ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու և պատգամավորական աշխատանքը շարունակելու որոշումը»:

«Գլխապտույտ, անհանգստություն, գրգռվածություն, աղմուկ ականջներում,

գիտակցության խանգարումներ. սրանք արեւահարության առաջին սիմպտոմներն են, ու եթե Շիրինյան-Բաբաջանյան զույգի դեպքում դրանք առկա են անկախ եղանակային պայմաններից(+քաղաքական չավարտվող երազխաբություն), այլոց դեպքում՝ խիստ տարակուսելի է էդմոնաարմանաբաբաջանյանական հորինած թեզերի շրջանառումը։

Հ.Գ.Ես պարզապես ցանկանում եմ հույս հայտնել, որ Արցախի ԱԺ հարգարժան նախագահ Արթուր Թովմասյանի գողացված հեռախոսը կվերադարձվի պարոն Թովմասյանին։

Հ.Գ.1. Եւս մեկ անգամ հստակ հայտնում եմ՝ եթե ընդդիմությունը գնա խորհրդարան, ապա գնալու է բացառապես իր օրակարգով, այն օրակարգով, որը ձևավորել է մեր ժողովուրդը, որի համար պայքարում է «Դիմադրություն» շարժումը»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր