Նիկոլի թիմակիցները ժամանակին մեծ-մեծ «փրթում» էին՝ Ակնան մեր հայրենիքն է ու նռերով ֆոտոսեսիա անում։ Իսկ այսօր հնազանդորեն հայտարարում են,որ տարածքային պահանջներ չունեն հարեւան երկրներից։ Նման գրառում է արել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում։
«Ոչ մի խոսք Հայաստանի 41 քառակուսի կիլոմետր տարածքի օկուպացիայի մասին։
Սրանք Հայաստանը դանդաղ դառձնում են օտար պետությունների ձեռքին մանրադրամ,որը զուրկ է ազգային ու պետական որեւէ տարրից։
Իսկ մենք…գրառումներ ենք անում:
Կարծում ենք ,որ պայքարելով ու անհամաձայնություն հայտնելով ՝ապագա սերունդների մոտ մեր մեղքի բաժինը կարող ենք քչացնել։
Բայց կա ակնհայտ ճշմարտություն՝ կարեւոր է արդյունքը։
Իսկ արդյունքն այսօր՝ Հայաստանի օկուպացումն է նիկոլիզմի,հակապետական ու հակազգային ուժերի կողմից։
Հայաստանի փոխարեն որոշում են բոլորը,կրկնում եմ բոլորը,թուրքերը,անգլիացիները,ամերիկացիները,ռուսները…..հայերը նույնիսկ կարծիք արտահայտելու իրավունք էլ չունեն։
Չնայած դրանցից ի՞նչ հայ։
Հայը Վարդանն էր,Խորենացին էր,Նժդեհն էր….
Թողես ասեն ՝Շարմազանովը հույն է :
Այո,ես ամբողջությամբ հույն եմ ու ամբողջությամբ՝ հայ։
Ես հավատարիմ եմ եւ հորս,եւ մորս։
Իսկ դուք ու՞մ… Թուրքիայի՞ն,Արեւմուտքի՞ն,Հյուսիսի՞ն…ու՞մ։
Աթոռին ու պաշտոնին։
Սա է այսօրվա իրականությունը։
Ու այս իրականության մեջ կա նաեւ իմ եւ մեր մեղքը։
Այսպես շարունակվելու դեպքում՝պատմությունը մեզ չի ներելու,հաստատ»,-գրել է նա ։