00:00:00

Արմեն Գրիգորյանի հայտարարությունը իսկական նվեր է Ադրբեջանի համար, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում՝ պատերազմի համար լեգիտիմություն է ստեղծում. Տիգրան Գրիգորյան

20:34, 19 հուլիս 2022 Բլոգ

Ակնհայտ է, որ ԱԽ քարտուղարի այսօրվա հարցազրույցը արձագանք էր վերջին օրերին Ադրբեջանի կողմից հնչեցվող սպառնալիքներին և նպատակ էր հետապնդում մեղմել դրանք: Ադրբեջանը այդ հարցը, վստահաբար, բարձրացրել է նաև արտգործնախարարների Թբիլիսիի հանդիպման ընթացքում: Որևէ նորություն չկար նաև նրա այն հայտարարության մեջ, որ Հայաստանից դեպի Արցախ զորակոչ այլևս չի լինելու, իսկ ժամկետայինների վերջին խումբը շուտով զորացրվելու է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

«Այնուամենայնիվ, այդ հարցազրույցի մեջ խիստ խնդրահարույց ու վտանգավոր մի հայտարարություն կա, որը փաստացիորեն լեգիտիմացնում է Ադրբեջանի ողջ ապակառուցողական պահվածքը վերջին շրջանում: Խոսքը այս հայտարարության մասին է. «Ճշգրիտ լինելու համար արձանագրենք: Պատերազմի բերումով ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ-ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ: Հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը մոտ է ավարտին եւ սեպտեմբերին կավարտվի»:

Այս հայտարարությամբ ի չիք են դառնում հայկական կողմի վերջին ամիսների բոլոր այն պնդումները, որ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ավարտից հետո ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ չկան: Ի դեպ, հայկական կողմի այս պնդումները հաստատվել էին նաև հեղինակավոր միջազգային կազմակերպությունների զեկույցներում:

Ամենազավեշտալին այն է, որ Արցախում իրոք ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ չկան: Կան սահմանափակ քանակով Հայաստանից զորակոչված ժամկետայիններ, որոնք մոտ ապագայում զորացրվելու են: Այդ առումով այս հայտարարությունը իսկական նվեր է Ադրբեջանի համար, որի քարոզչամեքենան արդեն իսկ ակտիվորեն տարածում է այն:

Այս հայտարարությունը ոչ միայն չի նվազեցնում պատերազմի վտանգը, այլև, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, պատերազմի համար լեգիտիմություն է ստեղծում: Այս հայտարարությամբ փաստացիորեն նշվում է, որ այսքան ժամանակ Ալիևը ճիշտ էր, մենք` սխալ: Անգլերենում լավ արտահայտություն կա, որը կիրառելի է այս հայտարարության պարագայում` Тhrow out the baby with the bath water»,- գրել է նա

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր