Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արմենը չմահացավ, Արմենին սպանեցին: Մի վախեցեք, ձևակերպումը ճիշտ տվեք՝ Արմենին ՍՊԱՆԵՑԻՆ: Սպանեցին ցինիկաբար և «ժողովրդի» տված մանդատով՝ այնպես, ինչպես սպանեցին հղի աղջկան և 4000-ից ավել ջահելի:
Իսկ վաղը նրան հուղարկավորելու կգան բազմաթիվ նախկին квн-շիկներ, որոնք 4 տարի է լուռ հետևում են, թե ինչպես է կործանվում երկիրը: Կգա նաև Ալենը ու կբերի երևի ամենամեծ պսակը:
Կգան Արմենի նախկին գործընկերները, որոնց մեծ մասը 4 տարի է՝ ծպտուն անգամ չի հանել ոչ մի բանի վերաբերյալ, ԵՐԲԵՔ: Նրանք բոլորով կտանեն ու կթաղեն Արմենին: Արմենի հետ էլ կթաղեն իրենց «տղամարդկությունը»: Վերջնականապես»: