00:00:00

Փաշինյանի նորանշանակ ԳՇ պետը ժամանակին՝ ի թիվս 44 գեներալների, ստորագրությամբ պահանջում էր վարչապետի հրաժարականը

21:29, 14 հուլիս 2022 Բլոգ

Գյումրու Ժուռնալիստների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ֆաքի մեջ ենք նորից
Մտաբերենք. 2021 թ. փետրվարի 25, հայտարարության տեքստից. «... ՀՀ վարչապետը և կառավարությունն այլեւս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային եւ ճակատագրական իրավիճակում:»
Հայտարարությունը ստորագրել են. ..., ..., ..., ..., ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության Օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Էդվարդ Էդիսոնի Ասրյան, ..., ...:
Պարոն Ասրյանը այսօր նշականվել է ՀՀ ԳՇ պետ: Ինչ կմտածեն իր մասին իր հետ հայտնի հայտարարության ստորագրողները, թողնեն իրենց, մենք խոսենք ավելի մեծ ֆաքերի մասին:
Ֆաք 1. Փաշինյանը նորմալ է համարում իր եւ կառավարության աշխատանքն այդպես գնահատած մարդուն այդ պաշտոնին նշանակելը, կամ կայֆավատ է լինում պարոն Ասրյանի վրա, ուզում է հասկանալ՝ արդյո՞ք վերջինս այդ որոշումը արդեն ադեկվատ կհամարի: Եթե համարի, փաստացի, համարել է, որ համաձայնել է ստանձնել այդ պաշտոնը, Փաշինյանը արդեն իմացած կլինի, թե ո՞ր մոմենտից է արդեն ադեկվատ համարում: Մի կռուտիտի տեղ կա, իհարկե, բայց թող Ասրյանը պատասխանը գտնի, արդեն ԳՇ պետ մարդ է, լրագրողներին, որ հանդիպի՝ կհարցնեն հավանաբար:
Ֆաք 2. Գեներալ մայոր Ասրյանը ինչպե՞ս է համաձայնել հրաժարվել իր հայտարարությունից, հանրային արդար կառավարման տեսանկյունից էական չէ, թե ինչ է պատմել Փաշինյանին, էական է, թե հանրությանն ինչ է ասելու, կամ՝ մտածում, թե երբեւէ կասի, թե ինչու է իր զինակից եւ պատերազմում պարտության պատասխանատու 41 ընկերների համատեղ հայտարարությունից հրաժարվել եւ վերադարձել նրա մոտ աշխատելու, ում դեմ հակասահմանադրական եւ քաղաքական ելույթ է ունեցել, չունենալով դրա իրավունքը: Չի անելու՞ այլեւս նման հայտարարություն, երբ է անելու: Ի՞նչ երաշխիք կա, որ նոր հակասահմանադրական քայլ չի անելու նորից: Որտեղի՞ց նման երաշխիք:
Ֆաք 3. Գեներալ Ասրյանը բարձրաստիճան սպա է եւ արդեն խիստ բարձր պատասխանատվությամբ ծանրաբեռնված զորավար: Սպայի պատվի մասին կարծրատիպային պատկերացումները, որքան էլ կարծրատիպային համարվեն, ուղիղ կապ ունեն այս պաշտոնամուտը պիտի քննի վարքի հակասականության կանխավարկածի համատեքստում: Ով պիտի քննի՞, որ ասեմ՝ օղորմածիկ պապս՝ կհավատա՞ք: Կարելի է չքննել, բայց անհամբեր սպասել, թե է՞լ ինչ հակասական բաներ ենք նկատելու գեներալի վարքում, որը կարող է թանկ նստել բոլորիս վրա:
Այս ամենի համատեքստում ես ու հավանաբար շատերը հոդաբաշխ բացատրությունների կարիք ունենք վերոհիշյալ հարցերի մասին:
Ես պարտավոր էի այս բողկերի մասին գրել, որպեսզի հետո ոչ մի թերուս, չհամարձակվի ասել, թե. «մենք բոլորս ենք մեղավոր ... »
Ֆակուլտատիվ ֆաք 4. Կներեք ստուգված չէ, ահազանգ համարեք. տեղեկություններ կարդացի, որ պարոն Ասրյանի ընտանիքի անդամներից մի քանիսը ՌԴ քաղաքացի են: Կրկին ներողություն եմ խնդրում, եթե սուտ է, գուցե վատաբանում են: Բայց, եթե այդպես է, ու պատշաճ ուսումնասիրվել է ընտանեկան եւ այլ հանգամանքները, ապա արդյո՞ք այդ հանգամանքը խնդրահարույց չէ այն միջպետական լարումների եւ նախընթաց պրակտիկայի ֆոնին, որ ունենք:
Շատ սիրուն ֆաքմեջ եղած կամուֆլյաժից վարաքուր

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր