Պապիկյան Սուրենը ՊՆ համարանիշներով շարասյունով հայտնվել էր Կապանում, որ ընտրեն ՔՊ ինչ-որ տարածքային վարչություն ու ղեկավար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Պաշտպանության նախարար Պապիկյան Սուրենը Կապանում է, գրեթե առաջնագծում: Նախօրեին թշնամին կրկին անգամ ծանր տեխնիկայից գնդակոծել է սահմանամերձ Ելփին գյուղի մատույցները: Կարծում եք այդ դեպքով մտահոգվա՞ծ է նա Վայոց Ձորով անցել կամ հասել Կապան, որ իջնի Ներքին Հանդ, ու, ի տարբերություն իր շեֆի կնոջ, առանց ֆոտոսեսիայի ու Սոսիների պուրակ այցելելու, դիտարկի գրուղի հարակից բարձրադիր հատվածներում իր նախարար եղած շրջանում առաջացած թշնամական տեղակայումները... Ոչ, Պապիկյան Սուրենը ՊՆ համարանիշներով շարասյունով հայտնվել էր Կապանում, որ ընտրեն ՔՊ ինչ-որ տարածքային վարչություն ու ղեկավար: Իսկ լրագրողները լուրջ դեմքով հարցնում են, թե անվտանգային համակարգի ամրապնդման համար ի՞նչ պետք է անել, որ սրանք չեն անում: Սրանք ոչինչ չեն անում..»,- գրել է նա: