Փաստորեն պետք է անցնի երկու տարի պատերազմից հետո` ունենաք բազմաթիվ մարդկային և տարածքային կորուստներ, նսեմացված և ոչնչացված միջազգային հեղինակություն, բազմաթիվ կորցրած հնարավորություններ, ծայրահեղ ծանր իրավիճակ երկրի անվտանգային համակարգում, «խաղաղություն» մասին սին հույսերով խաբված և ապակողմնորոշված հասարակություն, որ ի վերջո այս իշխանությունները ատամները ճռճռացնելով ընդուն են, որ թուրք-ադրբեջանական տեռորիստական տանդեմը «видите ли» պատրաստվում է պատերազմի։
Յաաա...բարև ձեզ, էս նոր հասկացաք,որ թուրք-ադրբեջանական վայրենիները խորապես թքաց ունեն ձեր «խաղաղության» օրակարգի վրա ` թե՞ «դանակը ոսկորին է հասել» արդեն և «հպարտ քաղաքացիներին» այլեւս թրքահաճո «կտերով» չի ստացվում կերակրել` քանզի իրենց կողմից խոսք տված «Ապագան», որը «Կա» իրականում շատ ծանր և դաժան ապագա է։
Ժամանակը, որը այս իշխանությունը ՊԱՐՏԱՎՈՐ ԷՐ օգտագործել երկրի և հասարակություն դիմադրողականությունը բարձրացնելու համար` խժռեց թրքահաճո և ադրբեջանամետ «խաղաղության դարաշրջան» կոչված իշխանական կոնցեպտը։
Չգիտեմ նույնիսկ ինչ ասել...
Հ.Գ
Զավեշտը նա է, որ չնայած թուրք-ադրբեջանական տեռորիստական տանդեմի կողմից ահռելի ծավալի ռիսկերի ամենօրյա գեներացմանը այս իշխանությունը բացասական զարգացումներին նախապատրաստվելու փոխարեն ընդամենը շարունակում է նույն անատամ, անիմաստ և կործանարար իբր «կոնստրուկտիվ» քայլերի տրամաբանությունը։